Գաղտնիութան քաղաքականություն

 

Գաղտնիութան քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականություները:

1. Անձնական տվյալներ

Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք կայքում:

Անձնական տեղեկությունները հավաքագրվում են այն դեպքում, երբ Դուք դրանք տրամադրում եք:

Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են

այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները:

Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ:

 

2. 18 տարին չլրացած անձանց տվյալների գաղտնիություն

Մենք չենք հավաքում կամ պահանջում տվյալներ 18 տարեկանից ցածր անձանցից, ինչպես նաև չենք թույլատրում 18 տարեկանը չլրացած անձանց գրանցվել` ծառայություններից օգտվելու նպատակով:

Մենք հնարավորություն չունենք ստուգել կայքից օգտվողների կողմից մուտքագրվող տեղեկությունների իսկությունը, ուստի մենք պատասխանատվություն չենք կրում 18 տարեկանը չլրացած անձանց կողմից մեր կայքից և մեր կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հետևանքների համար:

3. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

• Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,

• Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար

• Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,

• Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,

• Մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,

• Մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

• Մեր պայմանները եւ դրույթները իրականացնելու համար:

 

4. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը

Ընկերությունը կիրառում է պատշաճ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում:

Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և /կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում:

Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

5. Ինտերնետային բրաուզերի տեղեկանիշեր (քուքիներ)

Մեր կայքը իրավունք ունի կիրառել տեղեկանիշեր (քուքիներ)` Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Օգտատերերը իրենց ընտրությամբ կարող են իրենց ինտերնետային բրաուզերի համապատասխան փոփոխություն կատարելով անջատել տեղեկանիշերի գրանցման ֆունկցիան, կամ միացնել տեղեկանիշերի ուղարկման ազդանշանի ֆունկցիան, բայց, սակայն դրանք միացրած թողնելով, Դուք կօգնեք մեզ բարելավելու կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը:

6Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 
PAYMENT METHODS

- Credit / Debit Cards
- PAYPAL

- Offline Payments

Կոկոդիլ
  • Facebook Basic Black
  • Black Instagram Icon
cocodil.png
Գրանցվի՛ր և ստացիր հատուկ առաջարկներ և զեղչեր

© 2020 by Slice Consulting